21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

14 մայիս 2019 12:05

2008-ին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը կապ են հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ

Իմ և լուրջ վերլուծաբանների համոզմամբ, Նիկոլ Փաշինյան ու Լևոն Տեր-Պետրոսյանը կապ են հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, Եվլախում հարձակում է տեղի ունեցել հայկական դիրքերի վրա, թուրքերը կարողացել են մեկ դիրք գրավել: Ինչից հետո Քոչարյանի անմիջական հանձնարարությամբ դիրքերը վերականգնվել են: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայոց ազգային դաշինք» նախաձեռնության նախագահ Արմեն Մինասյանը:


Այս պահին դատարանի մոտ երկու ակցիա է իրականացվում՝ հանուն Քոչարյանի և ընդդեմ Քոչարյանի: Մինասյանը Քոչարյանի կողմնակիցների ակցիայի նախաձեռնողներից է:
Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2008 թվականին երկրի ղեկավարությունն առաջին հերթին զբաղված է եղել մարտական դիրքերով:
Նրա խոսքերով, Տեր-Պետրոսյանի հետագա հայտարարություններից եզրահանգման են եկել, որ այս ամեն ինչն արվում է «խաղաղության» գնալու համար. «Մենք դա ենք հասկանում»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր