21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

14 մայիս 2019 15:30

Մարդ ա վատացե՞լ...դատարանի բակում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին զուգահեռ՝ դատարանի բակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այստեղ  կարգուկանոնը հսկելու համար կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր։
Դատարանի բակում միջադեպ տեղի ունեցավ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ իշխանության կողմնակիցների միջեւ։


Իշխանության կողմնակիցները պնդում էին, որ Քոչարյանի աջակիցները իրենց հայհոյում են, ժեստերով, մատերով վիրավորում են։
«Մի հատ էլ մատ եղավ, վերջին նախազգուշացում ենք տալիս»,– ասում է ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը։
Միջադեպին միջամտեցին ոստիկանները՝ հորդորելով ցուցարարներին միմյանց չվիրավորել։
Որոշ ժամանակ անց ցուցարարներին մոտեցավ շտապօգնության մեքենա։ «Մարդ ա վատա՞ցել»,–բղավում էին ցուցարարները։ Շտապօգնության աշխատակիցները հայտնեցին, որ ահազանգ են ստացել, սակայն չհաջողվեց պարզել, թե ով է եղել ահազանգողը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր