21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

15 մայիս 2019 16:11

Տեսանյութ.10 րոպեից Գասպարին դուրս չեկավ,մտնելու ենք ներս. Իմ ներկայությունը գրգռում էր «զոն նայողներին»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ու ցմահ ազատազրկումը պահանջող ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ և վիրավորանքներ են հնչեցնում: Առաջինների ձեռքին ցուցապաստառներ են, որոնք «Հաղթանակ և ազատություն» են վանկարկում, մյուսները՝ «Քոչարյան մարդասպան», «Քոչարյան հանցագործ»:
Ոստիկանների ուղեկցությամբ քիչ առաջ դատարան մուտք գործեց Վարդգես Գասպարին. ինչը վրդովվեցրեց Քոչարյանի կողմնակիցներին. նրանք հայհոյանքներ սկսեցին տեղալ Գասպարիի հասցեին՝ պահանջելով դուրս բերել նրան, հակառակ դեպքում իրենք կներխուժեն ներս: «10 րոպեից եթե Գասպարին դուրս չեկավ, մենք մտնելու ենք ներս»,- հայտարարեցին նրանք:
Ոստիկանները փորձում էին հանդարտեցնել կողմերին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր