21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

16 մայիս 2019 12:12

Տեսանյութ.Լրագրողները բոյկոտեցին Քոչարյանի գործով դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատական նիստը լրագրողները բոյկոտեցին տեխնիկական խնդիրների պատճառով: Արդեն չորրորդ օրն է, ինչ  դատարանում ձայնի լսողությունը խնդիրներ են առաջացնում եւ լրագրողների աշխատանքի համար ստեղծված չեն բավարար պայմաններ։ 
Իրենց բողոքն արտահայտելով` լրագրողները դուրս եկան նիստերի դահլիճից, ինչից հետո նիստն ընդհատվեց: Քիչ անց դահլիճից դուրս եկան դատախազները եւ պաշտպանները:
Պաշտպան Խուդոյանը հայտնեց, որ նիստը ընդմիջվել է տեխնիկական խնդիրների լուծման համար:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ դատարանը, հաշվի առնելով, որ նիստը դռնբաց է, որոշեց լրագրողներին թողնել նիստերի դահլիճ` ակնկալելով, որ նրանք որեւէ կերպ չեն խոչընդոտի նիստի ընթացքը:
Այս պահին լրագրողները եւ օպերատորները մուտք են գործում բուն դահլիճ, ուր ընթանում է դատավարությունը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր