13:20 - Մտածել են մեջը եսիմ ինչեր կան, եթե հետ չվերադարձնեն, անձամբ կխառնվեմ. Հովհաննես Թամամյանը՝ իր մեքենան թալանողների մասին         13:11 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ      13:10 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել    

18 մայիս 2019 15:10

Նվեր՝ Քոչարյանի պաշտպանական կողմին. անվիճելի ապացույցն է լինելու նաև Եվրոպական դատարանում

ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների» եւ հանդես եկել դատարանի վարչական շենքի առջեւ հավաք նախաձեռնելու հայտարարությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ խմբակցությունից), «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պատգամավորը ընդամենը մեկ պարբերության մեջ ներկայացնում է մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմեր՝ սկսած արդարադատության իրականցման խոչընդոտելուց վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։


Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչը գիտի եւ հայտարարում է, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ինչ որոշում է կայացնելու նա:
Բացի այն հանգամանքից, որ սա ակհայտ ճնշում է դատարանի վրա, սա նաեւ լարվածությունն ու ներքին թշնամանքը խորացնելու անթաքույց փորձ է:
Եվ վերջում, սա պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին, քանի որ Եվրոպական դատարանում այս հայտարարությունը դատարանի նկատմամբ ակնհայտ ճնշման հերթական եւ անվիճելի ապացույցն է լինելու»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Դեմ եմ Հանրապետականին» գրառումը, որով կոչ է արվում այսօր ժամը 13:00-ից հավաքվել Նոր Նորքի դատարանի մոտ: Սակայն ավելի ուշ նա իր գրառումը հեռացրել է՝ թողնելով միայն «շեյրը»՝ հաշվի չառնելով, որ դա շատերն արդեն «սքրին շոթ» են արել:
«Դեմ եմ Հանրապետականին» ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է.
«Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների եւ այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:
Չի կարելի թույլ տալ, որ Երեւան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ եւ 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր