14:46 - Տեսանյութ. Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Սուրբ Ղազար կղզում         14:25 - Մի քանի օրից պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի գները կբարձրանա՞ն, թե ոչ      14:13 - Եթե Սասուն Միքայելյանը երաշխավորություն է ներկայացրել Նորատուսցի Ալիկի համար, դա դեռ չի նշանակում, որ նա խրախուսում է այդ երևույթը    

09 օգոս 2016 09:50

Վիտալի Բալասանյանը այցելել է «Սասնա ծռերի» կալանավորված անդամներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հանձնվելու հարցում առանցքային դերակատարությունն ունեցավ Արցախի ազգային հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը:
Ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծվեց հենց Բալասանյանի վարած բանակցությունների արդյունքում: Հայտնի էր նաև, որ Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խոստացել էր` ինքնակամ հանձնվելու դեպքում նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվելու, և խոշտանգման չեն ենթարկվի:
Արցախի հերոսը խոստացել է անձամբ հետամուտ լինել, որպեսզի կտտանքները բացառվեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բալասանյանը երեկ վերադարձել է Երևան և այցելել մի շարք քրեակատարողական հիմնարկներ` այդ թվում և «Նուբարաշեն»:
Նա հանդիպել է «Սասնա ծռեր» խմբավորման՝ կալանքի տակ գտնվող անդամների հետ, որպեսզի նրանցից անձամբ ճշտի` արդյոք նրանց նկատմամբ բռնություններ եղել են, թե ոչ»:
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր