17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

21 մայիս 2019 15:02

Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի գործի կասեցումն էլ ավելի սրում է իրավիճակը․ ժամանակ ենք կորցրել դա անելու համար

«Մենք մտավախություն էինք հայտնել, որ այն, ինչ տեղի ունեցավ որպես ակցիա՝ կարող է օգտագործվել մեր պետության դեմ, և դա, մեր հայտարարությունից անմիջապես հետո, հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Անմիջապես, կարծեք «շնորհակալություն» հայտնեց այդ ակցիայի համար, որ իրենք դա կօգտագործեն: Ես դա ցավով եմ ասում, որովհետև ես չեմ ցանկանա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի այնտեղ, որտեղ այլ որոշում կկայացվի մեր պետության դեմ: Այդ էր պատճառը, որ մենք ասում էինք`պետք է մտափոխվել այդ ակցիայից և չտալ այդ հաղթաթուղթը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը`անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի  դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին և երեկ տեղի ունեցած ակցիաներին: Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ դատաիրավական փոփոխությունները պետք է ավելի վաղ սկսված լինեին: Ըստ նրա՝ իշխանությունը մեկ տարի ոչինչ չի արել և, որ առկա դատական գործընթացները պատճառ էին այս բարեփոխումներն սկսելու համար: Լրագրողների հարցին` համաձա՞յն է հնչող տեսակետների հետ, որ այն, թե ինչպես է դա արվում է, ոչ թե դատաիրավական բարեփոխումներին է միտված, այլ դատական համակարգը հնազանդեցնելուն, Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ ինքն այնդպես չի կարծում. «Բայց ես գտնում եմ, որ ժամանակ ենք կորցրել դա անելու համար»: Մանրամասները՝ տեսանյութում։ 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր