17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

22 մայիս 2019 11:47

Հեղափոխությունը որբ չէ.ազգովի արհեստական շնչառություն ենք տալիս ու վերակենդանացնում քաղաքական դիակին

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխության ինքնիրավչության փորձ կամ մի Քոչարյան և երկու պետականությունների անվտանգության սպառնալիք. ամենուր՝ մեդիաներում, կառավարական շենքերում, փողոցներում Քոչարյան է զլած: Կներեք, բայց սրանից լավ փիառ ու փառք կարո՞ղ էր լինել որևէ մեկի համար. ազգովի արհեստական շնչառություն ենք տալիս ու վերակենդանացնում քաղաքական դիակին, որ ի՞նչ անենք: Կամ սա ի՞նչ պետություն է, որին մատների վրա կարող է խաղացնել այս ոմնը, ի՞նչ հասարակություն է, որին այս ոմնը կարող է այսպես հունից հանել: Սա առնվազն խայտառակություն է, որ մեկ մարդը կարող միանգամից դառնալ երկու պետականությունների անվտանգության սպառնալիք: Եվ ուրեմն խիստ տրամաբանական մի հարց՝ սա ի՞նչ քաոս է, ո՞վ է սանձազերծում այս քաոսը: Վերադառնանք ելման կետ՝ երկրում կա լեգիտիմ իշխանություն, որին ժողվուրդը ձեռքերի վրա տարավ կառավարական օթյակներ: Տղանե՜ր և աղջիկներ, դուք հազարամյակների Հայաստան եք ուսել, ընկալեք այս բեռի ծանրությունը, աշխատեք՝ ինչու եք այսպես հիվանդագին տրվել քոչարյանականների մանիպուլյացիաներին, ինչու եք քաղաքական դիակից պետական ու քաղաքական գործոն սարքում՝ կազմալուծելով պետական ինստիտուտների աշխատանքը և բանը հասցնում Արցախի հետ միջպետական սկանդալի: Հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից, հանցագործը չունի հայրենիք, ի՞նչ կապ ունի նա երրորդ մասից է, թե՞ Ասկերանից, նախագա՞հ է, թե՞ ատամնատեխնիկ: Սա ինչ կեղծ օրակարգ է, ում է ձեռնտու երկրի խաղաղ կյանքը հարամել մի անբաստանյալի պատճառով: Փնթի նախաքննական աշխատանք է կատարվել, շատ բարի՝ քրեական նյութն անսպառ է՝ հետ կկանչեք և կրկին կնստացնեք մեղադրյալի աթոռին: Դասեր քաղեք հերթական սխալից և անցեք առաջ՝ ինչու եք պետությունն ու հասարակությունը պատանդ պահում մի մեղադրյալի ձեռքում: Հեղափոխական արժեքներն այլևս անանցանելի են, և եթե այս կառավարությունը չի կարողանում սպասարկել այդ արժեքները, սա ամենևին էլ չի նշանակում, որ հակահեղափոխությունը ռևանշ կվերցնի: Երբեք: Հեղափոխությունը Հայաստանում և դրսում ունի առնվազն 10 մլն զավակ, հեղափոխությունը որբ չէ...»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր