13:20 - Մտածել են մեջը եսիմ ինչեր կան, եթե հետ չվերադարձնեն, անձամբ կխառնվեմ. Հովհաննես Թամամյանը՝ իր մեքենան թալանողների մասին         13:11 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ      13:10 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել    

22 մայիս 2019 12:07

Տեսանյութ.Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում.Սահմանապահ զորքերի աշխատակիցներն ինքնաձիգներով զինված փակել են անգարում

Արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առևտրականները պնդում են, որ 5–րդ օրն է` Սահմանապահ զորքերի աշխատակիցներն ինքնաձիգներով զինված փակել են իրենց անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։


Բանն այն է, որ առևտրականները մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք, սակայն, անհասկանալի պատճառներով մաքսատանը խառնվել են իրար։
5–րդ օրը մաքսակետի անգարում գիշերող առևտրականները պնդում են, որ չեն կարողանում ապացուցել, թե բեռներից որն ումն է, իսկ մաքսակետում հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։
Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԱԱԾ-ն քննություն է իրականացնում:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր