12:48 - Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար         12:27 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ      12:26 - Լարված իրավիճակ՝ Ռ. Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցների միջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ    

23 մայիս 2019 15:07

ՈՒՂԻՂ «Պրիվետ, Ռոբ» կոչերով քաղաքացիները շրջափակել են ԲԴԽ շենքը

«Ո՛չ Սերժի դատարաններին» նախաձեռնության և «Հասարակական առաջընթաց» ՀԿ անդամները հավաքվել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ՝ պահանջելով Գագիկ Հարությունյանի հրաժարականը:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել: Իշխանությունները նպատակ ունեն դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնել. տեսակետ կա, որ ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց ԲԴԽ-ից:
«Մենք պահանջում ենք անցումային արդարադատություն, իսկ դատական իշխանությունը խոչընդոտում է՝ լինելով նախկին իշխանության մաս: Պատրաստվում ենք մնալ այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները կատարվեն, դրանք են՝ ԲԴԽ լուծարում, Գ. Հարությունյանի հրաժարական»,- ասացին նրանք:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ևս միացել է բողոքի ակցիայի մասնակիցներին:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր