13:11 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ         13:10 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել      12:48 - Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար    

23 մայիս 2019 20:21

ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ

Այսօր Երեւանի Ազատության հրապարակում Դաշնակցությունը հրավիրել է հանրահավաք՝ ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումները: Այն կրում է  «Զարգանալու ենք չզիջելով՝ լրջացեք» խորագիրը։
ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող, իսկ ստեղծված իրավիճակի եւ հետեւանքների ամբողջ պատասխանատվության համար պատասխանատու՝   իշխանություններին:

Հանրահավաքը մեկնարկեց Գեղամ Մանուկյանի ելույթով։ «Մենք թույլ չենք տա, որ լինի մեկ կարծիք, մեկ կարծիքը դա դիկտատուրա է»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
 
Եթե այդպես եք  քայլ անելու, ավելի լավ է կանգ առնեք,-հատարարեց  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Վերջինս իր կուսակցության աջակցություն է առաջարկում կառավարությանը՝ առանց ակնկալիքի, առանց աշխատավարձի, պարգեւավճարների։
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հիշում է՝ մեկ տարի առաջ ժողովրդի պահանջով տեղի ունեցավ իշխանափոխություն։ Ավելի բարեկեցիկ, արդար, հզոր ու անվտանգ երկիր ունենալու համար Հայ Հեղափոխական դաշնակցությունը մաս կազմեց Կառավարությանը։ «ՀՅԴ-ն, չնայած իր բոլոր վերապահումներին, մաս կազմեց նոր կառավարությանը, որպեսզի հաջողի համաժողովրդական շարժումը։ Որպեսզի երկիրը առանց ցնցումների տեղափոխվի բնականոն հուն։
 
Դաշնակցությունը պատրաստակամություն հայտնեց ամբողջ ուժով կանգնել ժողովրդի կողքին և տալ այդ հնարավորությունը, որպեսզի երկիրը գնար դեպի զարգացման, բայց Իշխանությունը չհասկացավ և չգնահատեց։ Կարճ ժամանակ հետո բաժանացեցին սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների»,-ասաց նա։
Սա հանրահավաք է ընդդեմ պառակտման, հանուն պետականության , հանուն Արցախի. սա է ՀՅԴ օրակարգը,-ասաց նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր