10:37 - Ճգնաժամային իրավիճակում արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը խնդիր է. Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող.«Փաստ»         10:18 - Տնտեսական ճգնաժամի հետևանքները կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը․«Փաստ»      10:00 - Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն.«Ժողովուրդ»    

24 մայիս 2019 14:07

Պատասխանատվությունից խուսափելու համա՞ր, թե՞ իրեն զոհ ներկայացնելով հետո հայտարարելու է՝ եղել է քաղաքական ճնշման տակ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ կլիներ՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր ողջ կազմով հրաժարական տար:
Չգիտեմ՝ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել դատական համակարգի նկատմամբ համարյա բացարձակ անվստահութան (սա ապրիլի 10-ին հենց Գագիկ Հարությունյանի տված գնահատականն է) այս ճգնաժամային պահին պատասխանատվությունից խուսափելո՞ւ համար, թե՞ իրեն զոհ ներկայացնելով հետո հայտարարելու է, որ հարկադիր հրաժարական է և հրաժարական է տվել քաղաքական ճնշման տակ:

Տեսնենք՝ նրա հրաժարականով դատական համակարգում իրավիճակ կփոխվի՞, ինչում անձամբ ես կասկածում եմ, քանի դեռ ԲԴԽ-ն իր կազմով նույնն է մնում: Դա կախված կլինի նաև ԲԴԽ-ի նոր նախագահի անձից:
Մեզ, իմ կարծիքով, խիստ անհրաժեշտ է իշխանության մյուս թևերից իսկապե՛ս անկախ, միայն օրենքի իրավունքով աշխատող դատական իշխանություն, որը կարողանա հակակշռել ընթացքիկ ցանկացած իշխանության աչառություն»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր