17:00 - Իրազեկում քաղաքացիներին. Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը         16:42 - Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ.կեղծ գրառումներ      16:25 - Տեսանյութ. Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ, սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած    

25 մայիս 2019 11:26

Թուրքական սերիալում հային դավաճան են ներկայացնում.Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրա անունը հենց Կարո է

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) քրդամետ կուսակցության անդամ Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը (TRT):
Պատճառն այն է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հեռուստաալիքը ցուցաբերում է ակնհայտ կողմնակալություն, փոխանցում է Ermenihaber-ը:
Փայլանը նաև նշել է այն երևույթի վտանգավորության մասին, երբ հեռուստատեսությունը պատմական-քաղաքական սերիալների միջոցով փորձում է տարաբնույթ ուղերձներ հղել տարբեր հասցեատերերի:
Որպես օրինակ Փայլանը մատնանշել է պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ նկարահանված «Գահանիստ. Աբդուլհամիդ» (Payitaht Abdülhamid) հեռուստասերիալը, որն այժմ ցուցադրվում է TRT-ով ու կոնկրետ ուղերձներ է պարունակում։
Սերիալում այս անգամ թիրախավորել են հայի կերպարը։ Կարո Փայլանը պատմել է, որ այդ սերիալում հայտնվել է հայի կերպար, ով ներկայացվում է իբրև ստոր, դավաճան մեկը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրա անունը հենց Կարո է։ Բնականաբար, ոչ պատահական:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր