Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը. Տեսանյութ          Տեսանյութ.Թուրքիայի մի ոտքն արդեն Կովկասում է...Իրանից հնչող առաջարկը գուցե դիվանագիտական քայլ է, բայց՝ անիրականանալի       Երեւանն ու Բաքուն պարտավորվել են Ղարաբաղի շուրջ վեճը լուծել խաղաղ. ԵԽ գլխավոր քարտուղար    

09 օգոս 2016 11:40

Քաղաքացին տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տա

Օգոստոսի 8-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1948 թ. ծնված Գ. Մ.-ը ս.թ. օգոստոսի 6-ին տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնի գյուղի ջրանցքի մոտակայքում. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 17.52-ից մինչև ժամը 19.26-ը փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:

Օգոստոսի 9-ին՝ ժամը 07.45-ին, որոնողական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 08.45-ին հայտնաբերվել է քաղաքացու դին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր