17:30 - Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի         16:27 - Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում      16:03 - Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից    

28 մայիս 2019 13:17

Հո Գագիկ Հարությունյա՞նը չէր զաստավիտ անում, որ միլիոններ հայտարարագրեք.Էս կռուտիտը չանցավ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հա, մեկ էլ ի՞նչ են ուզում ասեն դատավորները 4-րդ կետով՝ իբր Գագիկ Հարությունյանն ու ԲԴԽ չէին թողնում, որ իրենք անկախ արարադատություն իրականացնե՞ն: Այսինքն՝ ինչպե՞ս չէին ապահովում, ի՞նչ էին անում, որ չէր ապահովվում....Պարոնայք և տիկնայք դատավորներ, եթե հանցագործության մասին հաղորդում եք տալիս, ապա գոնե դա տղամարդավարի ու ողնաշարով արեք, ոչ թե խունջիկ մունջիկներով: Թե՞ ուզում եք ասել, որ այժմ քանի որ Գագիկ Հարությունյանն (ու ԱԱԾ-ում յուր եղբայրն) այլևս չկան, էլ ձեզ ճնշող չկա, ու մամայի արև երդվում եք ազնիվ աշխատել: Բայց այստեղ էլ կներեք՝ եթե Գագիկ Հարությունյանն էր ձեզ պարտադրում արդարադատություն չիրականացնել, հո՞ նա չէր զաստավիտ անում, որ դուք միլիոններ ու տպավորիչ անշարժ ու շարժական գույք հայտարարարագրեք: Էս կռուտիտը չանցավ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր