17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

28 մայիս 2019 14:03

Զգուշացեք և իմացեք՝ ինչ անել,Ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել, շատերը կոտրած չեն

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ ադրբեջանցի հաքերները 2000-ից ավել հայ օգտատերերի ֆեյսբուքյան տվյալներ են հրապարակել։

«Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանական հաքերներն այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել և հրապարակել են 2 հազարից ավելին հայկական ֆեյսբուքյան լոգին  և գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբառերը հեռացրել եմ, բնականաբար։ Նաև շատ կրկնվողներ էլ կան»,– գրել է նա։
Սամվել Մարտիրոսյանը գրառմանը նաև կցել է հիպերլինք, որի վրա սեղմելով օգտատերերը կարող են պարզել, թե արդյոք իրենց տվյալները նույնպես կան այդ ցուցակում։ Նա նաև ցուցումներ է տվել, թե ինչ անել տվյալ իրավիճակում։ 

«1. Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարնեն են։ 

2. Եթե նույն գաղտնաբարը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք։ 

3. Հիմնականում կտեսնեք mail.ru օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք, պարզապես հիմնականում mail.ru է տարածված Հայաստանում և այդ մարդկանց են որսում։ 

4. Ու հասկանում եք, որ պետք է շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։ 

5. Եթե արդեն կոտրել են, ֆեյսբուքից դուրս եկած վիճակում մտեք այստեղ և փորձեք վերականգնվել։

6. Նամակներով եկած հղումները մի բացեք»,– գրել է Սամվել Մարտիրոսյանը։ 

 

   




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր