09:58 - Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել․ ի՞նչ դիմում է ուղարկվել Բրիտանիայի դեսպանին.«Ժողովուրդ»         20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ      18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ    

28 մայիս 2019 16:40

Տեսանյութ. Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, Դուք հղի եք


Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր անձնական ինստագրամյան էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Կրեմլում պետական մրցանակի շնորհման արարողության ժամանակ: 

Տեսանյութում ներկայացված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի դրվագը, որին կարճ մասնակցություն է  ունեցել մեկ այլ հայտնի հայուհի՝ ՌԴ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանը:

Տեսանյութում Պուտինը Սիմոնյանին խորհուրդ է տալիս հղի լինելու պատճառով շամպայն չխմել:

«Մարգարի՛տա, ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, Դուք հղի եք»,-հումորով նկատել է նախագահը, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասել է, որ «դա հատուկ չի անում»:

Այնուհետև  Պուտինը շեշտել է, որ իր կարծիքով՝ մայրանալը շատ ավելի կարևոր է, քան պետական մրցանակը:

Նրանց կողքին կանգնած տիկին Ադամյանն էլ իր կողմից հավելել է, որ որպես մասնագետ պատրաստ է օգնել Սիմոնյանին:
Տեսանյութը՝ այստեղ:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր