18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

29 մայիս 2019 15:05

Տեսանյութ. Հերիք ա, էդ դերասանական բաները պետք է ավարտվի. մուտիլովկեքից,բամբասանքից հոգնել ենք

Հերիք ա, եկել է ժամանակը, որ էդ դերասանական բաները պետք է ավարտվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով սիրո եւ թվշյա հեղափոխության մասին։


«Ես նորից եմ ասում՝ ամեն ինչը դա կտեսնեք։ Ես նորից եմ ասում՝ ամեն ինչը իրոք գալիս է ժամանակը ինչը սկիզբ ունի հասկանում ես մարդիկ պետք է լիարժեք գործով զբաղվեն։ Բամբասանքով, մուտիլովկեքով, դատարկ–դատարկ խոսալով, մարդիկ հոգնել են, նույնը արդեն ես եմ հոգնել։ Նորից եմ ասում՝ մարդը պետք է գործ անի, էսօր գնալով ոչ մի առաջընթաց չի լինում, ոչ մի զարգացում, պետք է միասնական հարցը քննարկվի, որը դա օգուտ է երկրին, տնտեսությանը, ժողովրդին։ Եթե էսօր հարցը բարձրացվում ա, գյուղացին հողից բերք չի ստացել, ցրտահարվել ա, պետք է գոնե հողի հարկերից ազատվի, ասում են այդպիսի բան չկա, ասում են ոչ բյուջեն պակաս գումար կհավաքի,  բա ո՞նց կարելի է լավ բան տեսնել»,–նշեց նա։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր