14:23 - Տեղյա՞կ եք ,ժայռի հետևից ոչ ծառայողական մեքենայով դուրս են պրծնում մեր փառապանծ ոստիկանները.իմքայլական պատգամավորը՝ պարետին         14:10 - Տեսանյութ.Պուտին, հեռացի՛ր, Պուտին, գո՛ղ,55 հազարանոց զանգվածային ցույց՝ Խաբարովսկում      13:50 - Տեսանյութ.ՀՀ 6 քաղաքացիներ, որոնցից 3-ը կանայք են, 5 օր է, մնացել են ռուս-վրացական սահմանին եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան    

09 օգոս 2016 13:20

Տորթ՝ «Հաց բերող Արթուրի ծննդյան առթիվ»

«Սասնա ծռերի» անդամներին հուլիսի 26-ին իր մեքենայով ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանն այսօր նշում է իր 48-ամյակը: Նրա հարազատներն ու ընկերները հավաքվել էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ՝ նրա ծնունդը շնորհավորելու և Արթուրին տորթ փոխանցելու համար: Հարազատներն ու ընկերներն իրենց հետ բերել են սնունդ, տորթ՝ «Հաց բերող Արթուրի ծննդյան առթիվ» գրառումով:

Ընկերներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հորդորում է իշխանություններին ազատ արձակել Արթուր Սարգսյանին, քանի որ ամոթ է նման մեղադրանք առաջադրելը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր