17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

09 օգոս 2016 13:40

ՀՀ ՊՆ-ն Վոլժսկիում կմասնակցի ինժեներական զորքերի ստորաբաժանումների հավաքներին

ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը օգոստոսի 9-ից 12-ը ՌԴ Վոլժսկի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին և հայ-ռուսական երկկողմ համագործակցության պլանով նախատեսված հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային խումբը Վոլժսկիում մասնակցելու է նաև ինժեներական զորքերի ստորաբաժանումների համատեղ հավաքներին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր