17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

31 մայիս 2019 13:25

Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է մամուլի այսօրվա այն հրապարակումներին, որ ՊԲ սպան մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը, փոխարենը ջուր լցրել.
«Չէի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ:
Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` իրավական հանգուցալուծումը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել է, որ իր տեղեկություններով` Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում:
Մասնավորապես, իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը և բենզինի բաքի մեջ ջուր լցրել: Ավելին` իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենա տեխնիկական խնդիրների առաջ է կանգնել, և որոշում է կայացվել այն չշահագործել:
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից հաստատել են կատարվածի մասին թերթի տեղեկությունները՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով` գողություն: Քննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր