17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

31 մայիս 2019 16:00

Ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում.ադրբեջանցի պատգամավոր

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի պատգամավորը Փաշինյանին ոչնչացնելու կոչով է հանդես եկել. Ադրբեջանի քաղաքական վերնախավում շիզոիդալ երևույթներն ավելի սուր բնույթ են ստանում... Ադրբեջանի Միլլի Մեջլիսի գարնանայնին նստաշրջանի վերջին նիստի ժամանակ պատգամավոր Այդըն Միրզազադեն կոչ է արել ազերի դիպուկահարներին ոչնչացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում... Այսպիսի բուռն կերպով է ազերի երեսփոխանն արձագանքել նախօրեին առաջնագծում ասկյար Ագիլ Օմարովի ոչնչացմանը... Ստացվում է, որ ազերի պաշտոնյան ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյայի սպանության կոչով է հանդես գալիս... Այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է Հայաստանին մեղադրել, որ պաշտոնական Երևանը քայլեր չի ձեռնարկում Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար... Այս հայտարարությանը Հայաստանն ու Արցախը ոչ միայն պետք դիվանագիտական մակարդակով արձագանքեն, այլև պետք է պատասխանեն ևս մի քանի ասկյարի լեշացման գործողությամբ, որ Բաքվում չմոռանան 1990-ականների սկիզբն ու այսուհետ չհանդգնեն Հայաստանի պաշտոնյաների սպանության կոչերով հանդես գալ...
Հ.Գ. Հայկական բանակները Բաքվից հնչած այս հայտարաությանը պետք պատասխանեն դիպուկահարի կրակոցով՝ ոչնչացնելով հեռադիտակից օգտվել չգիտեցող Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին...»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր