17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

31 մայիս 2019 17:20

Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին. այսպիսի հակասական քաղաքական տեքստ չէի կարող պատկերացնել

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին. այսպիսի հակասական քաղաքական տեքստ չէի կարող պատկերացնել․ 
1․ Եթե շարժումը համազգային է ու հանուն «միացյալ, միասնական Հայաստանի» է, չեմ հասկանում տեքստում «Արցախ և Հայաստան» շեշտված ու տարբերակված բառերի առկայությունը: 
2․ Եթե նպատակներից մեկն Արցախի միջազգային ճանաչումն է, ապա ինչո՞ւ չի խոսվում երկրորդ փուլի՝ Հայաստանի հետ վերամիավորման մասին, եթե ռազմավարական տեսլականը միասնական Հայաստանն է․․․․
3․ Եթե «Արցախ և Հայաստան» է ասվում, հավելյալ էլ հայտարարվում, թե Հայաստանն իրավունք չունի միջամտելու Արցախի ներքին հարցերին, և հակառակը, ապա այդ դեպքում ինչպես ես ՀՀ քաղաքացիներին ներգրավում Արցախի «ներպետական, ներքաղաքական» հարցերում․․․ 
4․ Եթե մի կողմ թողնեմ, որ Ստեփանակերտ-Երևան առանցքով լարվածությունն ստեղծվեց հենց Արցախի նախկին ու ներկա իշխանությունների անխոհեմ քայլով, շրջանցեմ այն փաստը, որ դա կարծես թե չի գիտակցվում Ստեփանակերտի մեր որոշ եղբայրների ու քույրերի կողմից ու դա վերագրվում է չմատնանշվող քաղաքական ու այլ գործիչների, ապա վտանգավոր եմ համարում բառաֆոնդում «ապազգային» ու այլ նման որակումները։ Նույն կերպ կարող են հենց հակառակ ճամբարից խոսել Ստեփանակերտի որոշ գործիչների հասցեին, ու դա անթույլատրելի է։ Մի խոսքով, տարօրինակ, հակասական մեկնարկ է․․․»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր