17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

31 մայիս 2019 19:00

«Ձեր արարքը հերոսական է». Ամստերդամի քաղաքապետը՝ Մել (Մելինե) Դալուզյանին

Երեկ Ամստերդամում դանակահարված հայ ծանրորդուհի Մել (Մելինե) Դալուզյանին այսօր այցելել է Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Ֆեմկե Հալսեմայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է նրա ընկեր Արթուր Մինասյանը։
«Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմկե Հալսեմայի գլխավորությամբ, քիչ առաջ ժամանեց հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու Մելին։
«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասաց քաղաքապետը։
Հ.Գ. Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։ Մելի վիճակը՝ կայուն»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի է դարձել, որ Դալուզյանը, Ամստերդամի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս, տեսել է՝ ինչպես են գողերն սպառնում դրամարկղի աշխատակցին։ Նա օգնության է հասել և տապալել երկու գողերին։ Սակայն, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել նրան՝ կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Կենսական օրգանները վնասված չեն, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր