20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

03 հուն 2019 17:42

Տեսանյութ. Փաշինյանի՝ Ղազախստան կատարած այցի ընթացքում հրահանգվել է ստուգել բոլոր հայերի ավտոմեքենաները

Սոցցանցերում տեսանյութ է տարածվում Նուր-Սուլթանի ճանապարհային ոստիկանության բաժնի հրամանատարի պաշտոնակատար Բաուըրժան Խանտեմիրովի մասնակցությամբ, որտեղ նա հրահանգ է տալիս ստուգել.
«Եթե հայկական մեքենաների վրա արձանագրություններ չկազմվեն, առավոտյան բոլոր դասակի հրամանատարները բացատրականով ներկայանան ինձ մոտ՝ վաշտի հրամանատարների հետ միաին: Ես չեմ հավատա, որ դրանց մոտ որևէ խախտում չլինի: Եթե անձնագրային ռեժիմի խախտում է՝ ուղարկեք միգրացիոն ծառայություն: Այսինքն, ոչ միայն երթևեկության կանոնների խախտման… Լրիվ ստուգում, վիզուալ»,-ասում է Խանտեմիրովը:
Ղազախստանի լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Ղազախստանի ոստիկանությունն այս հրահանգը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու այցի (մայիսի 28-29) ժամանակ:
NUR.kz կայքի փոխանցմամբ, այս փաստի առթիվ մայիսի 28-ին Ղազախստանի ՆԳՆ-ում ստուգումներ են սկսվել, իսկ մայիսի 30-ին Բաուըրժան Խանտեմիրովն ազատվել է աշխատանքից:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր