17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

04 հուն 2019 14:13

Սեփական երկրի շահերը ցեխի մեջ գցած պայմանագիր կնքած մարդիկ դեռ համարձակվում են խոսե՞լ,գետինն էլ է ափսոս

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսի անարժանապատիվ, սեփական երկրի պետական շահերը ցեխի մեջ գցած պայմանագիր կնքած մարդիկ դեռ համարձակվո՞ւմ են խոսել, բարբաջե՞լ, դրանց համար գետինն էլ է ափսոս։
*Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգի կատարման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
*Հայկական կողմի ներկայացուցիչն իրավունք ունի որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստերին՝ ստացված տեղեկատվության գաղտնապահությունը պահպանելու պայմանով»:
***
Ինչպես հայտնի է, կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ արտահերթ նիստ գումարելու համար: Օրակարգում նաեւ գազի վերաբերյալ՝ Ռուսաստանի հետ պայմանագրերն են: Մեր ձեռքի տակ է գազի վերաբերյալ պայմանագրի ամբողջական տեքստը:
Մի քանի ուշագրավ մեջբերումներ՝ պայմանագրից.* «Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումը իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով` առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որեւէ համաձայնեցումների, համաձայնությունների եւ թույլտվությունների, ստացման անհրաժեշտության`այդ թվում հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների:
*** «Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց Ռուսական Կողմի նախնական համաձայնության:
Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և/կամ չեղյալ հայտարարի և/կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի Ա/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում):
*** Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգի կատարման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
*** Հայկական Կողմի ներկայացուցիչը իրավունք ունի որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների Խորհրդի նիստերին՝ ստացված տեղեկատվության գաղտնապահությունը պահպանելու պայմանով:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր