17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

04 հուն 2019 16:32

«Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանին ՀՀ-ն վճարում է ժամը 250 դոլար». Արման Բաբաջանյան

Այսօր ԱԺ-ում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել է, որ երկրում իրականացվող փոփոխությունները կարող են նաև մի սփյուռքահայ գործարարի ճակատագիր փոխել, որի հետ մասնագիտության բերումով առնչվել է ինքը։
«Նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գլխավորությամբ, ունեզրկել են այս մարդուն, նրա ընկերությունը սնանկ է ճանաչվել ամբողջ պետական համակարգի գործուն մասնակցությամբ։ Հիմա դատական գործի շրջանակներում 2017-ից Հայաստանի շահերը միջազգային դատարանում ներկայացնում է «Կոնցեռն դիալոգ» հայտնի փաստաբանական ընկերությունը։ Եվ ՀՀ Արդարադատության նախարարությունը շարունակում է այս ընկերության ծառայություններից օգտվել։ Այդ ընկերության բաժնետերերից է Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը, ում մենք ժամական վճարում ենք 250 դոլար այս վերոնշյալ գործով»,- ասել է Բաբաջանյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր