Այնուամենայնիվ,անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա          Կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ       Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին    

09 օգոս 2016 15:47

Գյումրիում հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 9-ին՝ ժամը 13.10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում: 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:  Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան: 

Դեպքի վայր են մեկնել ևս չորս մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատում են քաղաքապետարանից երկու ջրատար: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր