20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

07 հուն 2019 14:12

Տեսանյութ. Տիգրան Քեոսայանը կնոջ հետ տեղի ունեցած միջադեպից հետո կորոշի՝ ինչ անել

Ռուսաստանաբնակ ռեժիսոր, հաղորդավար, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսին Տիգրան Քեոսայանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակից Լյուբով Սոբոլի գործողություններին, որի հետ միջադեպից հետո 18 շաբաթական հղի Մարգարիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է: 

Տիգրան Քեոսայանը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հետ զրույցում Սոբոլին և ընդդիմության ներկայացուցիչներին «անգրագետ անտաշներ ու հիստերիկներ» է անվանել:
«Հիմա ես կվերադառնամ ու կսկսեմ մտածել, իրավաբանների հետ քննարկել՝ ինչ անել: Սոբոլը դեռ մի բան էլ համացանցում է հրապարակում, թե ինչպես է ոչ կոռեկտ հարցեր տալիս: Սա պարզապես կրկես է: Եթե սա է ընդդիմությունը, ապա ես ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ եմ»,- ասել է նա:

Քեոսայանը հավելել է, որ Մարգարիտա Սիմոնյանն իրեն նորմալ է զգում, բժիշկներն անում են անհրաժեշտ ամեն բան:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր , «Էխո Մոսկվի» ռադիոկայանում Լյուբով Սոբոլի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Մարգարիտա Սիմոնյանը, որը գտնվում է հղիության վերջին եռամսյակում, հոսպիտալացվել է:
Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը պատմել էր հղիության ընդհատման սպառնալիքի մասին: Նա հայտարարել էր, որ առաջիկա օրերին կգտնվի բժիշկների հսկողության տակ:
Ավելի վաղ, նա Telegram-ում գրել էր, որ գնացել է ռադիոկայան հարցազրույցի և մուտքի մոտ հանդիպել իրեն սպասող Սոբոլին՝ տեսախցիկը ձեռքին:
Հրապարակված տեսանյութում Սոբոլը խնդրում է Սիմոնյանին մեկնաբանել տեղեկությունը, թե Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իբր «բնակարաններ է բաժանում իր ենթականերին»:
Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել և նշել, որ հարցազրույցի համար պետք է պայմանավորվել մամուլի ծառայության հետ: Նավալնիի կողմնակիցը շարունակել է պնդել, որ Սիմոնյանը պատասխանի իր հարցին, սակայն RT-ի գլխավոր խմբագիրն ասել է, որ չի ցանկանում խոսել Սոբոլի հետ և խնդրել է ռադիոկայանի աշխատակազմին հեռացնել, քանի որ իրեն նյարդայնանալ չի կարելի:
Սիմոնյանի խոսքով՝ ռադիոկայանի աշխատակիցներն ասել են, որ Սոբոլը նրան մուտքի մոտ սպասել է մոտ կես ժամ, հետո սկսել է նրա հետևից քայլել միջանցքով: Նա նշել է, որ Սոբոլը գեղեցիկ աղջիկ է, բայց անընդունելի է հղի կնոջը հետապնդելով կազմակերպել իր նախընտրական քարոզարշավը:
Նշվում է, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը տհաճ միջադեպի համար ներողություն է խնդրել Մարգարիտա Սիմոնյանից:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր