17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

07 հուն 2019 16:21

Օրեր առաջ Արտակ Զեյնալյանը նշել էր, որ դատական իշխանության նկատմամբ կա կուտակված անվստահություն

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մայիսի 30-ին, Արտակ Զեյնալյանը «Հեռանկարի» տաղավարում նշել էր, որ դատական իշխանության նկատմամբ կա կուտակված անվստահություն.
«Դատական իշխանության հանդեպ եղել է շատ մեծ անվստահություն, և այն կուտակվել է: Եվ մենք այսօր կարիք ունենք, որ այդ վստահությունը վերականգնվի: Տարիների ընթացքում դատական ակտերը կատարելագործվել են, դարձել են մատչելի, հասանելի բոլորին: Սակայն դատական իշխանության նկատմամբ դեֆիցիտը մնում է, և կարիք է առաջացել ավելի ինտեսնսիվ, ավելի մեծ տեմպերով իրականացնել գնահատում՝ դատավորների գնահատում: Գնահատումը վեթինգին համարժեք բառ է»:
Զեյնալյանը նաև նշել է, որ ստեղծված անվստահությունը միայն դատավորների նկատմամբ չէ, այլև քննիչների, դատախազների և այլն, սակայն քանի որ բոլոր մյուս մարմինների կատարած աշխատանքի գնահատականը տալիս է դատարանը՝ պետք է սկսել դատավորներից:

«Վստահության վերականգնման շղթայական ռեակցիան պետք է սկսել դատարաններից, որովհետև բոլոր մյուս մարմինների կատարած աշխատանքի գնահատականը տալիս է արդարադատությունը՝ դատարանները: Ժողովրդական պետությունում գեներացվում է այնքան վեճ, որի քննելու համար անհարժեշտ է շուրջ 21 դատավոր` 100.000 բնակչի հաշվարկով: Հայաստանն այս պահին կարողանում է պահել 7 դատավոր` 100.000 բնակչի հաշվարկով: Եվ այդ դատավորները պետք է վարձրատրվեն այնքան, որ նրանք զերծ լինել կոռուպցիայից և նրանց մոտ չառաջանա կասկած, որ իրենց վաստակն այնքան է, որ այլ ազդեցություն չեն կրի»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր