20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

08 հուն 2019 11:03

Զախարովան մեջբերել է Փաշինյանի խոսքերը, քանի որ դրանք իրեն չափազանց դուր են եկել

Զախարովայի գրառումը բուռն մեկնաբանությունների եւ քննարկումների առիթ էր դարձել, անգամ պահանջում էին Զախարովայի ներողությունը՝ հայերից ու վարչապետից՝ նրա խոսքերը վիրավորանք գնահատելով բարեկամ ժողովրդի նկատմամբ: Արձագանքելով թեժ մեկնաբանություններին, Զախարովան պատասխանել է, որ այդ արտահայտությունն արդեն իր կարգախոսն է՝ պոզիտիվ, ուղիղ եւ կոլորիտային: «Ինչպես չեք ամաչում խեղաթյուրել սեփական վարչապետի ասած խոսքերի իմաստը. դա ֆորումի ամենապոզիտիվ եւ ամենից շատ ցիտված խոսքն էր՝ ուղիղ եւ հստակ բարդ երեւույթների մասին: Ամեն ինչ ուղղակի հանճարեղ է»,-գրել է Զախարովան: Բացի այդ, մեկնաբանությունից րոպեներ անց Զախարովան խմբագրել է իր գրառումը՝ հետգրությամբ ավելացնելով. «Ինձ խնդրել են հայտնել իմ վերաբերմունքը արտահայտության մասին. պարզության համար մեջբերում եմ միտքն ամբողջությամբ. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն: Դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ այն կոչվում է գնալ փոխզիջման: Պետք է աշխատել փոխզիջման վրա: Փոխզիջման հասնելու համար հարկավոր է փոխադարձ վստահություն: Ինչպես ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ հասկանալ միմյանց հետաքրքրությունները եւ հարգել դրանք»: Վերջում Զախարովան գրել է, որ իրականում ինքը մեջբերել է Փաշինյանի խոսքերը, քանի որ դրանք իրեն չափազանց դուր են եկել: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր