17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

10 հուն 2019 12:22

Տեսանյութ.Ջիգարխանյանի նախկին կնոջը ծեծել են НТВ-ի ստուդիայում՝ սիրեկանի աչքի առաջ

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը դեմ առ դեմ բախվել է անհաշտ ընկերհու՝ Էլինա Մազուրի հետ, որն ուղիղ եթերի ընթացքում բռունցքներով հարձակվել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի վրա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Հիշեցնենք՝ Էլինան Վիտալինայի ներկայացուցիչն է եղել եւ փորձել է վերադարձնել նրա ամուսնուն՝ Արմեն Ջիգարխանյանին, երբ վերջրինս նրանից թաքնվել է հիվանդանոցում եւ դիմել ամուսնալուծության համար։ Այդպես էլ չի հաջողվել Ջիգարխանյանին ընտանիք վերդարձնել, Վիտալինային այլեւս հարկավոր չէին Մազուրի ծառայությունները, եւ երկու կանանց հարաբերությունները փչացել են։

Ընդ որում, Ցիմբալյուկը Մազուրի դեմ գործ է հարուցել՝ նրան մեղադրելով իր եւ իր ընտանիքի մասին սուտ տեղեկատվություն տարածելու մեջ։ Եվ ահա կոնֆլիկտի սկզբից երկու տարի անց «Останкино» հեռուստակենտրոնում թխահերը հանդիպել է ճակատագրական շիկահերին։ Իրենց վերջին հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում Էլինան հասցրել է նյարդային պոռթկման պատճառով տեղի կլինիկայում հայտնվել, իսկ Վիտալինան սիրավեպ է սկսել Պրոխոր Շալյապինի հետ։

Էլինան երկու տարի սեփական հետաքննություն է անցկացրել եւ կարծում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի՝ կարիերայի աստիճաններով բարձրանալը կասկածելիորեն համընկել է ետկուլիսային սարսափելի ինտրիգների հետ։ Նա սկսել է մեկը մուս ետեւից Ջիգարխանյանի թատրոնից դուրս անել տաղանդավոր դերասանների։ Էլինա Մազուրի խոսքով՝ փորձառու դերասանուհի, գեղեցկուհի Ելենա Կսենոֆոնտովան (հանդիսատեսին հայտնի է «Խոհանոցը» սերիալից) իսկական աստղ էր, եւ դարձել է Վիտալինայի սեւ ցուցակի վերջին ու գլխավոր թիրախը։  

Պրոխոր Շալյապինին չեն հուզում նոր ընտրյալի մութ անցյալի մասին բացահայտումները։ Ավելին, նա սկսել է ծաղրել է Էլինա Մազուրին, որն այդ պահին հարեւան սենյակում էր եւ լսում էր ամենը։ Երբ նրա նկատմամբ վիրավորանքներ են հնչել, նա չի դիմացել եւ բռունցքներով հարձակվել նախկին ընկերուհու վրա, սկսել հարվածներ հասցնել դեմքին։ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փորձել է ազատվել, սակայն ուժերն անհավասար էին։ Կանանց միմյանցից փորձել է անջատել Շալյապինը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր