17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

10 հուն 2019 13:37

Գեղամ Պետրոսյանի դեմ ապացույցներ կան.հնարավո՞ր է խնդիրներ առաջանան մարտի մեկի 10 սպանությունների հեղինակներին բացահայտելու հարցում

«Մեր առաջադրած մեղադրանքը հիմնավոր է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք հիմնավոր է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը և արդյո՞ք Սահմանադրական դատարանը չի գտնի, որ 2008-ին սահմանադարական կարգ չի տապալվել:
Նա հրաժարվեց մեկնաբանել Մարտի 1-ի գործով Գագիկ Ծառուկյանի հարցաքննության մասին որևէ հարց:
Օլիգարխների ներգրավվածության մասին Ս.Խաչատրյանը նշեց, որ կանխակալ կարծիք չի կարող հայտնել. «Որ պահին կլինի ապացույցների բավարար համակցությունն այս կամ այն անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար, այսինքն՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, կսկսվի: Բոլոր ուղղություններով քննություն գնում է»:
Մարտի 1-ի գործով սպանության մեղադրանքով կալանավորված Գեղամ Պետրոսյանի վերաբերյալ Ս.Խաչատրյանը նշեց, որ  այս պահին ցուցմունք չի տալիս։Նա նշեց, որ ՀՔԾ–ն ապացույցների բավարար համակցությամբ է Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրել, իսկ դատարանն էլ արձանագրել է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ տվյալ անձը կատարել է այդ  արարքը։

Հարցին, թե ճի՞շտ է, որ Գեղամ Պետրոսյանը որպես վկա ցուցմունք է տվել և հայտարարել, որ մարտի մեկին բանակը ներգրավել է քաղաքական գործընթացներին, Խաչատրյանն ասաց
«Չեմ կարող այդ մասը հրապարակել, բայց որքանով ինձ հայտնի է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները այդ մասին բարձրաձայնել են, այսինքն բաց աղբյուրներում այդ տեղեկությունները կան և ես դրանք չեմ հերքում»:
Հարցին, թե հնարավո՞ր է խնդիրներ առաջանան մարտի մեկի 10 սպանությունների հեղինակներին բացահայտելու հարցում, Խաչատրյանն ասաց.
«Իհարկե բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ բազմաթիվ իրեղեն ապացույցներ են կեղծվել, որոնք վկայող բազմաթիվ ապացույցներ կան, ինչն օբյեկտիվորեն դժվարեցնում է մեր աշխատանքը, բայց նաև, ես մի առիթով ասել եմ՝ ես լավատես եմ, մեր ամբողջ ծառայութնունը լավատես է և մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունների, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»։

ՀՔԾ-ն լուծարելու և իրեն պաշտոնանկություն անելու մասին ՀՔԾ պետը նշեց. «Ես տեղեկություն չունեմ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր