17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

10 հուն 2019 17:38

Տեսանյութ.Ոստիկանությունը պնդում է, որ Արթուր Դանիելյանը ոչ թե ձերբակալվել է, այլ բերման ենթարկվել սպառնալիք հնչեցնելու համար

Քիչ առաջ բերման են ենթարկել «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին։ Այս մասին  տեղեկացանք կուսակցության ֆեյսբուքյան էջից։ «Ադեկվատ»-ի անդամներից մեկն ուղիղ եթերում հայտարարեց, որ 6 ոստիկան ներս են մտել իրենց տարածք և ձեռնաշղթաներով բերման ենթարկել ղեկավար Արթուր Դանիելյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք հնչեցնելու համար։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Ոստիկանության լրատվական բաժին, որի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել. «Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել սպառնալիքներ հնչեցնելու համար։ Հանգամանքները ճշտվում են»,-ասաց Ահարոնյանը։
Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ Դանիելյանը ձերբակալված լինի, որովհետեւ տեսանյութում երեւում է, որ նրան ձեռնաշղթաներով տարան, Ահարոնյանն ասաց. «Դա ձերբակալման հետ որեւէ կապ չունի, ձերբակալումը իրավական կատեգորիա է»,-նշեց Ահարոնյանը։
 
Կադրերում, թե ինչպես են Արթուր Դանիելյանին գրասենյակից տանում ձեռնաշղթաներով։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր