20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

11 հուն 2019 17:20

200 հազար դրամով հնարավոր է հուղարկավորություն կազմակերպել. իսկ կավելանա՞ հետագայում

«Ասել, որ պետության կողմից քաղաքացու հուղարկավորության համար տրամադրվող 200 հազար դրամը սահմանված է մանրամասն հաշվարկի վրա, իհարկե,  ազնիվ չեմ լինի, բայց այն, որ դրանով որոշակիորեն հնարավոր է թաղման ծախսը լուծել, դա ակնհայտ է»,- խորհրադարանում այսօր 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին, թե 200 հազար դրամով հնարավո՞ր է հուղարկավորություն կազմակերպել:

Փոխնախարարի խոսքով՝ կան կազմակերպություններ, որոնք այդ գումարը վերցնում են և կազմակերպում են անձի հուղարկավորությունը. «Կարծում եմ, որ հուղարկավորության նվազագույն ծախսերի համար այդ 200 հազարը խնդիր լուծող գումար է»։

Պատգամավորի հարցի շարունակության, թե այդ գումարը չեն պատրաստվում ավելացնել՝ Սաիյանը պատասխանեց. «Այդ հարցին եկեք անդրադառնանք բյուջեի քննարկման ժամանակ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր