17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

11 հուն 2019 18:03

Տեսանյութ.Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու. 46 համարի երթուղայինի նախկին վարորդ

«Ազատության» եթերում 46 համարի երթուղայինի նախկին վարորդն անդրադարձել է երեկվա միջադեպին ու ոստիկանության հայտարարությանը. «Մինչև սիգարետը վառելը, զաժիգալկեն մի քանի հատ ճտցրել եմ՝ առանց վառելու: Տեսել եմ ձեն չկա, վառել եմ, երկու ծուխ քաշել, հեռվից մեկը սկսել ա խոսել, նկարել... Հիմա էթում եմ հրապարակ, վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու»:
Հիշեցնենք՝ հունիսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում էր վարորդի հետ: Ոստիկանությունն այսօր հայտնել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր