Բարդ իրավիճակում ենք հայտնվել.հնարավոր պատերազմի վտանգի մասին հայտարարություններով ոչ թե ժողովրդին վախեցրեք, այլ սթափության կոչ արեք          «Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ       Այս հայ ֆուտբոլիստին թեև մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է աստղ դառնալ. թուրք լրագրող    

12 հուն 2019 13:12

Սյունիքում հայրն իր ավտոմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել 13-ամյա դստեր հետ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել աղջնակի հորը: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, հայրը՝ ծնված 1972թ., իրեն պատկանող ավտեմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1972թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Մեկնաբանություններ