Այս պահին ճիշտ չի լինի զոհերի մասին թիվ ասել, բայց քանի որ մարտերն ինտեսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, ճիշտ չի լինի          Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը       Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան    

10 օգոս 2016 09:30

Ախպուրակ լճում երեխաներ են ջրահեղձվել

Օգոստոսի 9-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ախպուրակ լճի մոտակայքում կա երեխայի հագուստ. հնարավոր է, որ երեխան ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: 
Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 9 տան մոտակայքում՝ Ախպուրակ լճում, ջրահեղձ են եղել 2001 թ. ծնված Ա. և 2004 թ. ծնված Ա. Ա.-ները:
Ժամը 22.46-ին ջրափրկարարներն ափից մոտ 3 մ հեռավորությունից դուրս են բերել դիերը և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր