17:00 - Իրազեկում քաղաքացիներին. Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը         16:42 - Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ.կեղծ գրառումներ      16:25 - Տեսանյութ. Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ, սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած    

17 հուն 2019 11:04

Երեւանյան այգում ԱՄՆ 3 քաղաքացիներին հետապնդել են, մեկի նկատմամբ էլ անառակաբարո գործողություններ են կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1ճ-ին վաշտի ծառայողները Բեյրութի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ իրենց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգում մի քաղաքացի անհանգստացնում է իրենց և իրենցից մեկի նկամամբ էլ կատարել է անառակաբարո գործողություններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «կարմիր բերետները» նշված գործողությունները կատարելու կասկածանքով հայտնաբերել և Կենտրոնի ոստիկանոթյուն են բերան ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Խաչատրյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «կարմիր բերետների» օգնությանը դիմած անձինք Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են։ Նրանք են՝ 17-ամյա Ք. Շ.-ն, 15-ամյա Ք. Ք.-ն և 18-ամյա Ս. Բ-ն, իսկ Ք. Շ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ է Վ. Խաչատրյանը անառակաբաոր գործողություններ կատարել։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր