12:30 - «Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրած է եղել՝ կա կատարող, պատվիրատու.Մենք տիրապետում ենք ամեն ինչին         12:15 - Ասֆալտին փռելու գործընթացը շարունակվում է. Վալերիյ Օսիպյան      11:42 - Կադիրովը իր կեցավայրում ենթադրյալ գրոհայինի հարցաքննության ժամանակ կրակել է նրա ոտքին    

18 հուն 2019 11:27

Սամվել Կարապետյանը Կրեմլից խաբրիկ է բերել .Փաշինյանն էլ, ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան զբոսանք-հանդիպումը որոշ շրջանակներում տպավորություն է ստեղծել, թե վերջինս եկել է Հայաստան, որպեսզի տնտեսական նոր ծրագրերից խոսի, ռուսական ներդրումների նոր հոսք ապահովի, սակայն, մեր տեղեկություններով, վերջինս ընդամենը Կրեմլից խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին։


Սամվել Կարապետյանը որպես դեսպան է եկել և փոխանցել ռուսական վերնախավի որոշ դիտարկումներ, որոնց հետ Փաշինյանը, ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի։ Սա և քաղաքական, և տնտեսական ասպեկտին է առնչվում։
Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է Վաշինգտոնում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից օրեր առաջ։ Գուցե այս մասի՞ն էլ խաբրիկ է բերել ռուսաստանաբնակ հայ մեծահարուստը։ Գուցե` եղավ պատասխանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր