18:41 - Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ         17:59 - Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել      17:07 - Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել    

20 հուն 2019 14:46

Խորհրդավոր հիվանդության պատճառով 46-ամյա կնոջ կուրծքը գնալով մեծանում է(ֆոտո)

Թաիլանդից 46-ամյա  Լամ Պխրաի Սի Նուանի կուրծքը խորհրդավոր հիվանդության պատճառով, որը բժիշկները դեռեւս չեն հասկանում,  չի դադարում աճել:
Այսօր նրա կուրծքն այնքան մեծ եւ ծանր է, որ լուրջ անհարմություն է պատճառում. կնոջն անընդհատ տանջում են մեջքի, ուսերի եւ պարանոցի ցավերը:
Daily Mail-ը հաղորդում է, որ դեռ 3 տարի առաջ կինն ուշադրություն էր դարձրել նրան, որ կուրծքը սկսել  էր մեծանալ, իսկ 9 ամիս առաջ կրծքի աճն ավելի էր ակտիվացել:

Այժմ կինը ստիպված է կտորով կապել կուրծքը, որպեսզի կարողանա պահել այն:
Կրծքի չափերի եւ ծանրության պատճառով կինը զրկվել է առանց հենակների տեղաշարժվելու հնարավորությունից:
Բժիշկները դեռեւս չեն պատկերացնում, թե ինչն է պատճառ դարձել Լամի կրծքի անոմալ աճի համար: Այժմ նրանք վստահ են միայն հետեւյալում. քաղցկեղ նա չունի:
Բացառված չէ, որ նրա մոտ իրականում գիգանտոմաստիա է՝ հազվագյուտ գենետիկ հիվանդություն, որի ժամանակ կրծքի հյուսվածքները արագ մեծանում են: Հիվանդությունը կարող է ախտահարել ինչպես մեկ, այնպես էլ երկու կրծքերը:
Սովորաբար որպես թերապիա պացիենտներին առաջարկում են կրծքի փոքրացման վիրահատություն, որը թույլ կտա այն ավելի համաչափ դարձնել:
 
Հուլիսին կինը պետք է հերթական հետազոտությունն անցնի, որը կարող է  օգնել պարզել՝ հիվանդ է արդյոք նա գիգանտոմաստիայով: Կինը ֆինանսական աջակցության համար դիմել է հասարակությանը. նա անհանգստանում է, որ չի կարողանա վճարել անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, քանի որ աշխատանք չունի:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր