18:41 - Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ         17:59 - Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել      17:07 - Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել    

21 հուն 2019 12:53

Լավագույն բժիշկ բուժհիմնարկ 2019. Ֆոտոշարք

Լավագույն բժիշկ բուժհիմնարկ 2019. ՖոտոշարքՈվքե՞ր պարգևտրվեցին՝ մասնագիտական տոնի  կապակցությամբ
 
Բժիշկն այն մարդն է ումից մեծապես կախված է բոլորիս առողջությունը: Առանձնակի խորը հարգանքով վերաբերվելով բժշկի մասնագիտությանը, այսօր ուրախ ենք արձանագրել որ հայ բժշկությունն օր օրի կատարելագործվում է իսկ միջազգային փորձը հայաստանյան պրակտիկայում ներդնելու քայլերը արդյունավետ ընթացք են ստանում և հայ մասնագետները կարողանում են իրենց ներուժով ու գիտելիքների մեծ պահոցով նոր թափ հաղորդել հայ բժշկագիտության զարգացմանը, հաջողությամբ տեղայնացնելով համաշխարհային փորձը: 
 
Հունիսի 21–ը ավանդաբար նշվում է բուժաշխատողի օրը:  
«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրը հայկական համայնքների նախաձեռնությամբ, Առնո Բաբաջանյան համերգասրահում կազմակերել էր մրցանակաբաշխություն, որի նպատակն էր խրախուսել և մրցանակներ հանձնել այն բժիշկներին ու բուժհիմնարկներին, որոնք դժվար, նույնիսկ անելանելի պայմաններում կարողացել են դիմակայել  առկա մարտահրավերերին կյանքի ու մահու կռիվ  տալ, պայքարել մարդկային կյանքեր փրկելու համար: 
 
Ընդհանուր առմամբ, մրցանակներ ստացան 23 անվանակարգում իրենց մասնագիտական գործունեությամբ աչքի ընկած բժիշկներն ու բուժհիմնարկները:
1.«Մրցունակ մարզային առողջության կենտրոն» անվանակարգում մրցանակ շնորհվեց Աչաջուր առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին:
 
2. «Բարեխիղճ տնօրեն» անվանակարգում մրցանակի արժանացավ Մաստարայի բժշկական ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Սվետլանա Խաչատրյանը:
 
3. «Ամենանախաձեռնող տնօրեն անվանակարգում» մրցանակ շնորհվեց «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանին:
 
4. «Հմուտ և օպերատիվ բուժկազմակերպիչ» անվանակարգում մրցանակ ստացավ «Տաշիր» բժշկական կենտրոնի տնօրեն Գեորգի Իլոյանը:
 
5. Որակյալ և մրցունակ ծառայությունների մատուցման համար «Մրցունակ մարզային բուժհաստատություն» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Սպիտակ» բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանին:
 
6. «Բարձրակարգ մարզային ատամնաբուժական կլինիա» անվանակարգում մրցանակ  շնորհվեց  Արարատ քաղաքի «Սմայլ Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր ստոմատոլոգ Սուրեն Գրիգորյանին:
 
7. «Վնասվածքաբանական  օրթոպեդիկ բուժօգնության առաջատար» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Աքսիոմեդ» վնասվածքաբանական օրթոպեդիկ բուժօգնության կլինիկայի հիմնադիր  տնօրեն Հակոբ Հովհաննիսյանին:
 
8. Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար «ՀՀ վաստակավոր բժիշկ անվանակարգում», մրցանակ շնորհվեց «Էրեբունի» ԲԿ ողնաշարի ախտաբանական ծառայության ղեկավար Կարապետ Մոմջյանին:
 
9. «Արմենիկում» բժշկական կենտրոնի ստեղծման, կայացման հարցում ունեցած մեծ ավանդի համար «Առողջապահության հմուտ կազմակերպիչ» անվանակարգում շնորհվեց հատուկ  մրցանակ «Արմինկում» բժշկական կենտրոնի կլինիկական ծառայության ղեկավար, վարակաբան Վիոլետա Սարգսյանին: 
 
10. «Առաջատար ռեֆրակացիոն վիրաբույժ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի ղեկավար Ելենա Մալայանին:
 
11. «Բարձրակարգ  բժիշկ ալերգոլոգ-իմունոլոգ անվանակարգում» մրցանակ ստացավ  «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյանը:
 
12. «Ամենաերիտասարդ բժշկական գիտությունների դոկտոր» անվանակարգում մրցանակ շնորհվեց Սրտաբանության գիտահետազոտոկան ինստիտուտի բժիշկ-սրտաբան  Լուսինե Հազարապետանին:
 
13. Ներանոթային վիրաբուժության ոլորտում ունեցած ներդրման համար, «Նորագույն ինվազիվ մեթոդնե կիրառող առաջատար բժիշկ» անվանակարգում մրցանակ  ստացավ «Քանկոր» սրտաբանական կլինիկայի ինվազիվ սրտաբան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ինստիտուտի ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանը:
 
14. «Միջազգային փորձի տեղայնացնող բժիշկ, առաջատար դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Արմեն Հարությունյանին:
 
15. «Բարձրակարգ բժիշկ-ուրոլոգ» անվանակարգում  մրցանակ շնորհվեց  Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-ուրոլոգ  Գեւորգ Գրիգորյանին:
 
16. «Ժողովրդական  բժիշկ»  անվանակարգում մրցանակ շնորհվեց Սիսիանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժիշկ-վիրաբույժ Սիրակ Սիրականյանին:
 
17. «Պահանջարկված պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում մրցանակ ստացավ Երևան քաղաքի գլխավոր պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դասախոս, «Մեդլայն Կլինիկ»-ի գլխավոր բժիշկ և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու  Կարեն  Արամի Պետրոսյանը:
 
18. «Պացիենտի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր»-ի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը:
 
19. Դիմածնոտային վիրաբուժության ոլորտում «Լավագույն երիտասարդ դիմածնոտային և դեմքի պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմածնոտային վիրաբույժ Արթուր  Խաչատրյանին:
 
20. «Բարձրակարգ բժիշկ-ֆիզիոթերապևտ ռեաբիլիտոլոգ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի Հիդրո-կինեզոթերապիայի բաժանմունքի վարիչ Նունե Ակունցին:
 
21. «Բարձրակարգ  նյարդաբան» անվանակարգում մրցանակ շնորհվեց  8-րդ պոլիկլինիկայի նյարդաբան Ջուլիետա Իոսիպովային:
 
22. «Երիտասարդ բժիշկ-էնդոկրինոլոգ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Լավանդա» ֆիզիոթերապևտիկ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Հարությունյանին: 
 
23. «Երիտասարդ ու պահանջարկված կոսմետոլոգ» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Էգա Սիլուետ» էսթետիկ կենտրոնի կոսմետոլոգ Վերոնիկա Ռոմանխինային:
 
Միջոցառմանը բուժաշխատողներին շնորհավորելու էին եկել նաև հայտնի  արտիստներ: Անզուգական կատարումներով հանդես եկան Երգչուհի Սոնա Շահգելդյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Նարինե Մկրտումյանը, Իվետա Եդիգարյանը, երգահան հեղինակ կատարող Նարի Հարությունյանը, Մշակույթի քոլեջի  թատրոն-ստուդիան, «Այաս»  և «Ամբերդ» պարային  համույթները, ինչպես նաև Արման Յանա ընտանեկան դուետը:
Լավագույն բժիշկ բուժհիմնարկ 2019. Ֆոտոշարք
Լավագույն բժիշկ բուժհիմնարկ 2019. ՖոտոշարքԼավագույն բժիշկ բուժհիմնարկ 2019. Ֆոտոշարք

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր