13:19 - Վրացի պատգամավորի մասին ինտիմ տեսանյութը տարածվել է Հայաստանից         13:02 - Տեսանյութ. Ավելի լավ է գողանան, քան սպանեն. ՀՀ ոստիկանության շտաբի պետ      12:45 - Զինծառայողը փորձել է սպանել դիրքի ավագին, որից հետո ինքնասպան է եղել. ՔԿ-ն մանրամասնում է    

21 հուն 2019 15:46

Տեսանյութ.Ալումյանը՝ Սեդրակ Քոչարյանի հաշվին փոխանցված 18 մլն դոլարի մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատարանում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի որդու հաշվին 2007 թվականին 18 մլն դոլար է փոխանցվել, այն դեպքում, երբ Քոչարյանին արգելված էր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Հայկ Ալումյանին խնդրեցինք պարզաբանել այդ գումարների ծագումնաբանությունը, որովհետև դատախազն ակնարկում էր կաշառքի մասին: «Գլխավոր դատախազն այնքան տարբեր բաներ է ասել և իրար հակասող, բացառող: Գլխավոր դատախազը, եթե նման բան է ասել, սպասեք մեկ տարի, և նա ուրիշ բան կասի, հետ գնացեք մի տարի՝ լրիվ ուրիշ բան էր ասում: Խոսքը գնում է ոչ թե հաշվի մուտքերի մասին, այլ՝ շարժի: Դա ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հաշվի մասին է, այլ Սեդրակ Քոչարյանի: Դա կապել Սիլվա Համբարձումյանի կաշառքի հաղորդագրության հետ, ընդհանրապես որևէ հիմք չունի: Սիլվա Համբարձումյանն անգամ չի ասել, որ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել: Այն անձինք, ովքեր, որ, ըստ մեղադրանքի, Սիլվա Համբարձումյանի կաշառքը պետք է փոխանցեին Քոչարյանին, նրանք էլ են ասում, որ նման բան չի եղել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր