18:41 - Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ         17:59 - Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել      17:07 - Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել    

24 հուն 2019 15:58

Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու համար Վրաստանի հնարավոր կորուստները Ռուսաստանի կողմից «տուրիստական էմբարգոյի» պատճառով, հայտնում է «Գրուզիա On-line»-ը:
Կազմակերպությունից հայտարարում են, որ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հուլիսի 1-ից փակի Վրաստանի հետ սահմանը, այդ թվում՝ ցամաքային, եւ ոչ մի ռուսաստանցի զբոսաշրջիկ այստեղ չգա, Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար:


Ընդ որում՝ ՀԿ-ից հայտարարում են նաեւ այն մասին, որ այս հատվածը տնտեսության մեջ ընդհանրապես կարեւոր դերակատարում ունի եւ հեռանկարում ռուսական էմբարգոն պետք է դրդի եվրոպական շուկան ավելի ակտիվորեն յուրացնելուն:
«Մենք պետք է ակտիվանանք այլ ուղղություններով: Եթե մինչ այս տուրիզմի մեր դեպարտամենտը Ռուսաստանը համարում էր ռազմավարական շուկա՝ այս ուղղությունը շատ էր գովազդվում, ապա հիմա այս ռեսուրսը պետք է տեղաբաշխվի այլ երկրների վրա»,- «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀԿ տնտեսագետ Բեսո Նամչավաձեն:
Վրաստանի տուրիզմի ազգային ասոցիացիայի տվյալներով՝ 2018 թվականին երկիր է այցելել 1,4 մլն ռուսաստանցի, իսկ ընդհանուր Վրաստան է եկել 7,2 մլն արտասահմանցի: Ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը 2018 թվականին կազմել է գրեթե 24 տոկոս՝ 2017 թվականի համեմատությամբ:
Ռուսական Տուրինդուստրիայի միության տվյալներով՝ 2019 թվականի առաջին 5 ամիսներին Վաստանում է եղել ավելի քան 500 հազար ռուսաստանցի: Վրաստանը մտնում է ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների 15 ամենատարածված երկրների թվում:
Ինչպես արդեն հաղորդվել է, Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 8-ից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունն արգելել է թե՛ իր, թե՛ վրացական ավիաընկերություններին: Այս որոշումն ընդունվել է Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեային խորհրդարանականների ռուսական պատվիրակության այցելության պատճառով Թբիլիսիում ծագած սկանդալի ֆոնին: Սա զանգվածային անկարգություններ է հրահրել, որոնց մասնակիցները պահանջում են վրացական կառավարության այն անդամների հրաժարականը, որոնք թույլ են տվել ռուսական պաշտոնական պատվիրակության այցելությունը եւ նրան բարձրագույն օրենսդիր մարմնում ընդունելը: Բողոքի ցույցերի մասնակիցները արդեն 4 օր դուրս են գալիս խորհրդարանի առջեւի փողոցներ՝ պաստառներով, որոնցում հիշեցնում են, որ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր