Տեսանյութ.Օդին մեջ ամպամած բաներ տեսա.Պայթյունը, որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ          «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցների նկատմամբ դատապարտյալը սպանության փորձ է կատարվել       Նոր,անսպասելի ախտանիշներ են հայտնի դարձել կորոնավիրուսով վարակման    

25 հուն 2019 15:47

Երևանի բնակարանումներից մեկում հայտնաբերվել է մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի. կասկածվում է հարազատ եղբայրը

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններոյմ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Հարավ-Արևմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիաի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի և բաժնի պետի տեղակալներ Արսեն Վարդանյանի և Հարություն Խեդոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հարթենյանի դին։ Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ում հայտնած տեղեկություններով՝ դիակի վրա կան բռնության հետքեր։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ավագ քննիչ Գոռ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (առողջութանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Մալաթիյաի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մահացածի 62-ամյա եղբորը։ Բնակարանում ամբողջովին տիրում է հակասանիտարական վիճակ, գրթե բոլոր սենյակներում ականատես կլինես թափթփվածության։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր