17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

10 օգոս 2016 12:55

ԼՂ հարցը՝ եռակողմ ձևաչափով

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական ТRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակում:
 
«Մենք այդ ձևաչափը քննարկել ենք Ադրբեջանում հանդիպումների ընթացքում: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ մեխանիզմը: Ռուսաստանը նույնպես դրական է գնահատել այդ մեխանիզմը: Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում»,- ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ այդպիսի ձևաչափը ձեռնտու է բոլոր կողմերին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր