13:05 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ         13:02 - 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա      12:40 - Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է    

27 հուն 2019 14:12

Կլինիկական մահ վերապրած կինը պատմել է՝տեսել է ֆիգուր, որն իր կարծիքով Հիսուսն է

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքից Թինա Հայնսը կլինիկական մահ է վերապրել եւ պատմել  իր անսովոր փորձի մասին:
The Mirror-ը հաղորդում է, որ 2018 թվականի փետրվարին Թինա Հայնսի մոտ սրտի նոպա էր սկսվել: Նրա ամուսինը՝ Բրայանը նրան սիրտ-թոքային վերակենդանացում էր արել եւ կարծես նրան ուշքի էր բերել, սակայն քիչ անց կնոջը սիրտը նորից կանգ էր առել:
Բրայանը շտապ օգնություն էր կանչել. դեպքի վայր ժամանած մասնագետները հիվանդանոցի ճանապարհին եւս մի քանի անգամ փորձում էին վերակենդանացնել Թինային: Բժիշկների խոսքով՝ 27 րոպե ամերիկուհին փստացի մահցած էր:
Արդեն հիվանդանոցում բժիշկները դեֆիբրիլյատոր  էին օգտագործել, նրա սիրտը վերակենդանցնելու համար եւ կինն ի վերջո արթնացել էր:  Նա միանգամից հիվանդանոցի աշխատակիցներից գրիչ եւ նոթատետր էր խնդրել եւ գրել.
 «Դա ճիշտ է (It’s real)»: Երբ նրան հարցրել էին, թե ինչ նկատի ունի, նա երկինքն էր ցույց տվել:
Երբ ամերիկուհին կարողացել էր խոսել, նա պատմել էր, որ տեսել է ֆիգուր, որն իր կարծիքով Հիսուսն է: Ֆիգուրը կանգնած էր սեւ դարպասների առաջ, որտեղից դեղին լույս էր ճառագում:
 «Ամեն ինչ այնքան իրական էր, գույները շատ վառ էին», - ասել է նա:
Թինա Հայնսի պատմնությունը պատմել է նրա զարմուհին՝ Մերի Ջոնսոնը. նրան այնքան էր տպավորել Թինայի պատմությունը, որ նա դաստակին այդ գրությամբ դաջվածք էր արել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր