17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

27 հուն 2019 18:00

Տեսանյութ. Կհրաժարվենք Հայաստանի քաղաքացիությունից.Ոտքերս կմեխեմ գետնին, եթե...3 օր գիշերում են կառավարության մոտ

Եղվարդի անտուն մնացած բնակիչները արդեն 3 օր քնում-արթնանում են կառավարության մոտ: Պատմում են` Գուրգեն անունով մի տղամարդ, ով մտերիմ հարաբերությունների մեջ է Սաշիկ Սարգսյանի հետ, 3 օր առաջ գնել է իրենց տան տարածքը և իրենց ծեծելով դուրս հանել տանից: Խոսքը 30 ընտանքի մասին է, որից 15 են կառավարության մոտ, մյուս մասը մնացել է Եղվարդում իրենց գույքը հսկելու համար: Ըստ բնակիչների`ապրել են հանրակացարանում:
Ընտանիքներից մեկի հայրը իր հետ մեխեր է բերել, նշում է` եթե տան խնդիրը չլուծվի ոտքերը մեխելու է գետնին:
Տղամարդկանցից մյուսն էլ ասում է. «Կամ` բոլորս բերում ենք հանձնենք մեր անձնագրերը, հրաժարվենք Հայաստանի քաղաքացիությունից, կամ լուծում են մեր բնակարանի խնդիրը»,- ասում է նա:
«Վարչապետի օգնականը մեզ ասաց, արեք վարձ տամ գնացեք, ապրեք: Դրանից հետո ասաց՝ դուք բոլորդ էլ աշխատում եք գնացեք աշխատեք: Ես 55 հազար փող եմ ստանում, 50 հազար նպաստ, դրանով էս 5 երեխային ո՞նց պահեմ»,- ասում է մյուս բնակիչը:
Եղվարդցիները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր