17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

01 հուլ 2019 10:46

Դուք դա անձամբ ժողովրդի վարչապետին եք խոստացել. ե՞րբ եք իրականացնելու այն

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian, արդեն մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանում ամեն ինչ լավ է, մարդկանց դեմքին ժպիտ կա, բոլորը երջանիկ են, չաղ ու բախտավոր... Միայն թե Դուք չկաք այն Նոր Հայաստանում, որի կերտման գործում Ձեր անձնական ներդրումն անուրանալի է:
Հավատացեք, սիրելի Սերժ Թանկյան, առանց Ձեզ մենք Նոր Հայաստանում մեզ մի տեսակ լիարժեք չենք զգում՝ անհամբեր սպասելով, թե ե՞րբ եք կրկին այցելելու այն Նոր Հայաստանը, որի կերտման համար Ձեր տրամաչափի համաշխարհային աստղը չխորշեց անգամ քաղաքական պայքարի փողոցային տարբերակից: Մեր շատ սիրելի Սերժ Թանկյան, ե՞րբ եք իրականացնելու Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում:
Մենք մի կողմ, բայց Դուք դա անձամբ ժողովրդի վարչապետին եք խոստացել: Ե՞րբ եք պատրաստվում Ձեր խոսքը գործի վերածել՝ հազարավոր մարդկանց ապացուցելով, որ արժե ապրել ձեր իսկ կերտած Նոր Հայաստանում»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր