18:41 - Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ         17:59 - Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել      17:07 - Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել    

02 հուլ 2019 16:27

Իմ պարտականությունն է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում երկրում. ՌԴ դեսպանը` Քոչարյանի հետ հանդիպման մասին

Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցերին, անդրադարձել է իր՝ ՀՀ քաղաքական տարբեր գործիչների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպմանը: Նա չի մանրամասնել, թե ինչ են քննարկել երկրորդ նախագահի հետ, ասել է. «Լրացուցիչ մեկնաբանություններ անելը դժվար է,  ես կարծում եմ, որ մեր կայքում եղած տեղեկությունը բավական է»: Թե ինչ նպատակ ունեն հանդիպումները, ասել է. «Իմ պարտականությունն է հասկանալ` ինչ է տեղի ունենում երկրում»: Իսկ թե ինչ է կատարվում, նույնպես դեսպանը չի մանրամասնել և զերծ է մնացել  քաղաքական զարգացումների մասին գնահատականներ տալուց: Նշել է. «Ես կարծում եմ, որ բոլոր մեկնաբանությունները, որ պետք է տրվեին, տրվել են մեր հանդիպումների վերաբերյալ»: 

 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր